Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի (Տեսանյութ)

Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի (Տեսանյութ)

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Շորժա տանող ճանապարհին՝ մեքենայի մեջ, տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։

Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացել են մարզային ոստիկանության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Մանրամասն՝ տեսանյությում