Զելենսկին բացառել է իր կողմից Մոսկվայի հետ բանակցելը

Զելենսկին բացառել է իր կողմից Մոսկվայի հետ բանակցելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է, որ կարող է բանակցել Մոսկվայի հետ։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ IForum-ի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, թե կլինեն արդյոք բանակցություններ Ռուսաստանի հետ, Զելենսկին ասել է՝ ոչ։ Բացի այդ, նա Ռուսաստանը որակել է որպես ագրեսոր պետություն, երբ մեկնաբանել է Ուկրաինայի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ նրա անունից հայտարարվել էր, որ կա մտադրություն Ռուսաստանի հետ երկխոսության ծավալման հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի։ Հայտարարության հեղինակ, Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը ասել էր, որ Կիեւը Դոնբասի հետ կապված բանակցություններում չի զբաղվի տարածքների եւ մարդկանց վաճառքով։