Նոր Զելանդիայի իշխանությունները ահաբեկչությունից 9 րոպե առաջ գրություն է ստացել ահաբեկչից

Նոր Զելանդիայի իշխանությունները ահաբեկչությունից 9 րոպե առաջ գրություն է ստացել ահաբեկչից

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսչըրչ քաղաքի մզկիթներում ահաբեկչական հարձակում իրականացրած Բրենտոն Տարանտից «մանիֆեստ» ստացել է ահաբեկչությունից 9 րոպե առաջ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Վարչապետ Արդերնը մանրամասնել է, որ բացի իրենից «մանիֆեստը» պարունակող նամակ ստացել է եւս 30 մարդ։ Այդ «մանիֆեստը» ըստ Արդերնի, «չափազանց աջ ուղղվածության, անհասկանալի, չկապակցված, խիստ կոնպիրոլոգացված եւ երկարաշունչ» տեքստ է եղել, որում չի եղել ոչ մի կոնկրետ ինֆորմացիա կամ մանրամասն, որը թույլ կտար կանխատեսել ահաբեկչությունը։ Հիշեցնենք, որ ավելի քան հինգտասնյակ մարդկային զոհերի եւ նույնքան վիրավորների պատճառ դարձած հարձակումը տեղի է ունեցել մարտի 15-ին։