Սոս Սարգսյանի նկարը վերադարձրել են իր նախկին տեղը

Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը նոր նշանակում է արել՝ թատրոնի փոխտնօրենի պաշտոնում նշանակվել է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը․ «Բարձր եմ գնահատում նրա միտքը, ճկունությունը եւ աշխատասիրությունը՝ դրանով է պայմանավորված նրա նշանակումը։ Ամեն հնարավորություն պետք է ներդնենք թատրոնի զարգացման համար, այդ թվում` ես, նոր փոխտնօրենը, բոլոր այն մարդիկ, ովքեր մեր կողքին կանգնած են եւ լրիվ բարեգործական հիմունքներով այս վերանորոգումն են անում»,-ասաց Նավասարդյանն ու ընդգծեց, որ հենց հիմա վերանորոգվում է թատրոնի ճեմասրահը, որը կփորձեն ավարտել մինչեւ ամսի 18-ը՝ առաջիկա ներկայացման օրը․ «Մարդիկ կան, ովքեր գումար են տրամադրում, կուլիսներ են առնում բերում փոխում, լույսեր ենք նվեր ստանում Մոսկվայից եւ այդպես շարունակ»։ Ի դեպ, Սոս Սարգսյանի մեծադիր նկարը համազգայինցիները վերադարձրել են ճեմասրահ՝ իր նախկին տեղը, որը Չալդրանյանի օրոք եւ նրա կողմից հանվել էր։ 

Հունվարի 28-ին համազգային թատրոնի բեմում լինելու է պրեմիերա, ներկայացվելու է դոկումենտալ թատրոնի սկզբունքներով բեմադրված Նարինե Գրիգորյանի, Վարշամ Գեւորգյանի եւ Արման Նավասարդյանի «Հաղթանակի գենեզիս» կոչվող ներկայացումը, որը նրանց հիշողություններն են պատերազմի եւ կիսատ թողնված մանկության մասին։