Մադուրոն Գուայդոյին մեղադրել է իր սպանությունը պլանավորելու մեջ

Մադուրոն Գուայդոյին մեղադրել է իր սպանությունը պլանավորելու մեջ

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն պլանավորում է իր սպանությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Մադուրոն իր խոսքում Գուայդոյին անվանել է սատանայական խամաճիկ։ Նա ասել է, որ իրականում իրեն ցանկանում են սպանել ամերիկյան իմպերիալիստները։ «Մենք հենց նոր բացահայտեցինք պլանը, որը անձամբ սատանայական խամաճիկն է գլխավորում, որպեսզի սպանի ինձ։ Ունենք ապացույցներ եւ նրանք չեն կարողանա մեզ ոչնչացնել, որովհետեւ Աստված է մեզ պաշտպանում»,- մասնավորապես հայտարարել է Նիկոլաս Մադուրոն։