Արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա են կիրառել ընդդեմ ցուցարարների

Արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա են կիրառել ընդդեմ ցուցարարների

Թուրքական ոստիկանությունը ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ է կիրառել ընդդեմ ույղուր ցուցարարների, որոնք ցանկացել են բողոքի ցույց անցկացնել Անկարայում Չինաստանի դեսպանատան դիմաց։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը մանրամասնելով, որ ցուցարարները բողոքում են սեփական իրավունքների ոտնահարումների դեմ։ Նշենք, որ օրեր առաջ էլ AP-ն հրապարակել էր հետաքննություն այն մասին, թե ինչպես ույղուր բնակչության գրեթե ստրկական աշխատանքն օգտագործվում է չինական ձեռնարկություններում «վերադաստիարակման ծրագրի» անվան ներքո։