Քաղաքապետի առաջին տեղակալը Չեխիայում է ․Այցի օրակարգում Երեւանի տրանսպորտային բարեփոխումների միջոցառումներ են

Քաղաքապետի առաջին տեղակալը Չեխիայում է ․Այցի օրակարգում Երեւանի տրանսպորտային բարեփոխումների միջոցառումներ են

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Hrach Sargsyanի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:

Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխմանը միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է չեխական կողմը»։