Այցն ընդհատել է․ Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ կվերադառնա Հայաստան

Այցն ընդհատել է․ Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ կվերադառնա Հայաստան

Հենց նոր Նուր-Սուլթանից լուր ստացանք, որ ժամանակից շուտ Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է Երևան։

Մեր աղբյուրը Ղազախստանից հայտնում է, որ ԵԱՏՄ լիագումար նիստը կայացել է, քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը։ Նիստի ավարտից հետո նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, ապա Փաշինյանը հանդիպում պետք է ունենար հայ համայնքի գործարար հատվածի հետ։ Սակայն հայաստանյան պատվիրակությունը ժամանակից շուտ վերադառնում է Երևան։

Մեզ ասացին, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկացել ընդունել Նիկոլ Փաշինյանին․ դա է այցը ժամանակից շուտ ընդհատելու պատճառը։

Հիշեցնենք, որ երեկ Նազարբաևը ԵԱՏՄ 5-ամյակի կապակցությամբ պարգևատրել էր ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, բացի Նիկոլ Փաշինյանից։