Թուրքիան ու Հայաստանը անակնկալ կերպով ընդառաջ քայլ կատարեցին իրար հանդեպ

Թուրքիան ու Հայաստանը անակնկալ կերպով ընդառաջ քայլ կատարեցին իրար հանդեպ

Բավական անսպասելի կերպով Թուրքիան ու Հայաստանը սկսեցին մեկմեկու հանդեպ ընդառաջ քայլեր կատարել։ Նախ թուրքական իշխանությունները թույլատրեցին հայկական Luys TV-ի գործունեությունը, որը սփռվում է ողձ երկրի տարածքում իսկ հհետո էլ Թուրքիա է այցելել Համահայկական 7-րդ խաղերի կոմիտեի պատվիրակությունը, գխվարորությամբ կոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի։ Պատվիրակության անդամները իրենց այցը սկսեցին Վան քաղաքից, ուղիղ թռիչք իրականացնելով Երեւանից Վան, ինչը որ երբեք նախկինում չէր եղել, իսկ հետո էլ եղան Թուրքիայի այլ հատվածներում։ Պատվիրակությունը հանդիպել ու քննարկումներ է ունեցել Վանի ու Իգդիրի քաղաքային իշխանությունների հետ, նրանց հրավիրելով Համահայկական խաղերի ժամանակ այցելել, իսկ Իշխան Զաքարյանն էլ նույնիսկ առաջարկել է հաջորդ տարվա Համահայկական խաղերը սկսել Վան քաղաքից։ Հետո արդեն խմբին ու հայաստանցի գործիչներին ընդունել է Կարսի քաղաքապետը, ինչը առաջացրել էր տեղի ադրբեջանցի ուսանողների դժգոհությունը։ Չնայած այս հարաբերությունների սերտացման բոլոր պահերին, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն շարունակաբար հայտարարում է, որ եթե Հայաստանը այդքան վստահ է Հայոց Ցեղասպանության հարցում, թող ընդունի Թուրքիայի առաջարկը եւ մասնակցի համատեղ ստեղծված աշխատանքայն խմբին, որին թող մասնակցեն նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները կամ ում որ ուզենա Հայաստանն ու բացեն արխիվները։ Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ն։ Իր հրապարակման մեջ ադրբեջանական պարբերականն անդրադարձել է նաեւ Հայ –թուրքական Ցյուրիխյան արձանագրություններին, որոնց ստորագրման օրվանից արդեն անցել է տասը տարի։ Սակայն այդ տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժ չի նկատվել։ Ընդամենն օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը չեն հեռացել Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։ Հայ-թուրքական հարաբերությունները սակայն միայն Ղարաբաղյան հարցով պայմանավորված չէ։ Հայաստանը շարունակում է Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը, իսկ Անկարան էլ պնդում է, որ Հայաստանը պետք է գրավոր հրաժարվի Թուրքիայի տարածքների հանդեպ հավակնությունից, նկատի ունենալով Արեւմտյան Հայաստանը, որը թուրքական աղբյուրներն անվանում են «Արեւելյան Անատոլիա»։ Այս ամենով հանդերձ, հարաբերությունների ինչ ինչ ջերմացումների նշաններ այնուհանդերձ նկատվում են եւ այս առնչությամբ ադրբեջանական կայքին իր մոտեցումներն է ներկայացրել Իզմիրի համալսարանի քաղաքագետ Քասիմ Սոյլուն։

«Թուրքիան երբեք միակողմանի հարաբերություններ չի վերականգնի Երեւանի հետ, առանց Ղարաբաղյան հարցում պայմանավորվածության»,- հայտարարել է պրոֆեսոր Սոյլուն։ Սրանով հանդերձ, նա նկատում է, որ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր հարեւանի հետ։ Քաղաքագետը ասում է, որ Անկարան վերջին շրջանի իրադարձություններով հատուկ ազդակներ է ուղարկում Երեւանին, որ պատրաստ է նորմալացնել հարաբերություններին։ Հայաստանն էլ, Փաշինյանի իշխանության գալուց հետո պատրաստ է այդ քայլին, սակայն առանց նախապայմանների ու հիմա հարցն հենց դրանում է, թե արդյոք դա կլինի իրոք առանց նախապայմանների։