Ոստիկանները բացահայտեցին նաև «varks.am»-ի Արաբկիրում կատարված ավազակությունը (տեսանյութ)
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան։
Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա Սամուել Ֆարմանյանին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հիշեցնենք նաև, որ ավազակություն եղել էր նաև Քանաքեռցու փողոցում, Աբովյան փողոցում, Հալաբյան փողոցում և Դավիթաշենում։
Կարծիքներ