Քոչարյանին պիտի քցել պադվալը. բողոքի ակցիա՝ դատարանի դիմաց (տեսանյութ)

Մինչ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակում էր ինքնաբացարկ հայտնելու իր որոշումը, մի քանի քաղաքացիներ պիկետ էին անցկացնում դատարանի դիմաց՝ խնդրելով չփոփոխել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

«Ով չգիտի՝ ով ա Քոչարյանը։ Նրան պիտի քցել պադվալը, մարդասպան թուրք ա դա»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշեցին, որ պահանջում են նաեւ, որ կալանավորեն Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյաններին, Մանվել Գրիգորյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։