Առեւանգել են գործազուրկի թանկարժեք մեքենան

Առեւանգել են գործազուրկի թանկարժեք մեքենան

Մոսկվայում առեւանգել են գործազուրկ տղամարդու Porsche Panamera մեքենան։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Հայտնի է, որ մեքենայի առեւանգման հարցով 1978 թվականի ծնված տղամարդը հայտարարություն է տվել տեղի ոստիկանական բաժանմունքներից մեկում։ Մեքենան արժի մոտ 4 միլիոն ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ։ Իրականացվում են միջոցառումներ՝ մեքենան եւ այն գողացող հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։