Զինգրքույկներում պիտի գրվի այդ մասին

Զինգրքույկներում պիտի գրվի այդ մասին

ՀՀ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը շարունակվում է։

«Տիկին փոխնախարար, ես ուզում եմ Ձեզ նույնպես ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ներքին գործերի նախարարության շատ ծառայակիցներ ստացել են վիրավորումներ։ Շատերի մոտ, գուցե հենց բոլորի մոտ, պետք է ճշտենք, իրենց զինվորական գրքույկի մեջ չկա պատերազմի մասնակցի համապատասխան գրառումը»,- քիչ առաջ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին։

«Կխնդրեի համագործակցել պաշտպանության նախարարության հետ այս հարցով։ Ես այս մասին այսօր ՊՆ փոխնախարարին էլ եմ ասել։ Խնդիրը պիտի փորձենք լուծել, որովհետև նաև սրանից է կախված այդ մարդկանց՝ որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունները։ Այդ մարդիկ ԶՈՒ-ին հավասար ծառայություն են անցել 44-օրյա պատերազմի ժամանակ, տվել են զոհեր, վիրավորներ»,- հավելեց նա։