Գերիների հարցը փակված է

Գերիների հարցը փակված է

«Ի՞նչ ասես գերիների մասին, եթե Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ էլ ոչինչ չկա գերիների հետ փոխանակելու համար: Ամեն ինչ տվեցին ու ոչինչ չստացան, սա է ողջ իրականությունը», - անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին՝ մեզ հետ զրույցում ասում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ ոչինչ չի արվում հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահներին վերադարձնելու ուղղությամբ. «Հողեր, քարտեզներ տվեցին, իսկ գերիներն ավելացան, պակասելու փոխարեն: Այսօր վտանգված է Հայաստանի սուվերեն տարածքը, չկա Արցախ: Ինչ վերաբերում է Արցախի նախագահներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա եթե սրանց մատը խառը չէ նրանց գերի ընկնելու մասով, ուրեմն այս իշխանության երազանքն ուղղակի իրականացավ: Օրինակ՝ Բակո Սահակյանը մշտապես վրեժի թեմա է եղել, ինչո՞ւ պետք է մտածեն նրա մասին, նույնը Արկադի Ղուկասյանի մասին կարող եմ ասել: Ինչ վերաբերում է զինծառայողներին, որոնք գերության մեջ են հայտնվել, ապա նրանց հարազատները, ծնողները լուռ են, ինչո՞ւ պետք է իշխանությունը հիշի նրանց: Ինձ համար գերիների հարցը փակված է», - նշում է Հովսեփյանը: