«Զանգեզուրի միջանցքը» հենակետ կդառնա ՆԱՏՕ–ի համար. Իրանի նախագահ

«Զանգեզուրի միջանցքը» հենակետ կդառնա ՆԱՏՕ–ի համար. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին ասել է, որ Զանգեզուրի միջանցքը ՆԱՏՕ-ի համար կդառնա հենակետ։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը զեկույցներ են ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Երկու հանդիպումներում էլ նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ազգային անվտանգության սպառնալիք է երկրների համար, ուստի Իրանը վճռականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը»,- գրել է նա: