ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հորդորը կապված COVID-19-ի տարածման հետ 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  հորդորը կապված COVID-19-ի տարածման հետ 

Թեև շարունակվում են շահարկումները նոր կորոնավիրուսի կենդանական ծագման հավանականության մասին (SARS-COV-2), մինչ օրս, հիվանդության տարածումն ու զարգացումը պայմանավորված է եղել մարդուց մարդ փոխանցմամբ:
    • Չկա որևէ ապացույց, որ շները դեր են խաղում COVID-19-ի տարածման գործում: Որպես ընդհանուր կանոն՝ ցանկացած տեսակի կենդանիների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պետք է լվանալ:
    • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս համաճարակի բռնկման պատճառով մարդու առողջությանն առնչվող տեղեկատվության տարածման իրավասու մարմինն է և առաջնային աղբյուրը:
    • Առողջ անասունի միսը, որը լավ եփված է, անվտանգ է օգտագործման համար:
    • Մարդիկ չպետք է մորթեն, վաճառեն, կամ սպառեն այն վայրի կամ ընտանի կենդանիների միսը, որոնք հիվանդ են կամ մահացել են անհայտ պատճառներից: Չպետք է օգտագործել վայրի կենդանիների հում միս կամ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում եմ վայրի կենդանու չեփած արյուն: Նման դեպքերում մեծ վտանգ կա վարակվելու բազմաթիվ հիվանդություններով:  
    • Կենդանիների ցանկացած արտասովոր հիվանդություն կամ մահացության դեպք պետք է հաղորդվի կենդանիների առողջությամբ զբաղվող համապատասխան մարմիններին:
    • Ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ՊԳԿ-ն՝ արտակարգ իրավիճակների համակարգման խմբի միջոցով, ամբողջությամբ ներգրավված է բազմաոլորտային  համակարգան գործում:
    • ՊԳԿ-ն համագործակցում է իր գործընկերների հետ` օգնելու անդամ երկրներին և հետազոտողներին բացահայտել վիրուսի կենդանիների կողմից որպես հավանական կրողներին և նվազեցնելու դրա տարածումը մարդկանց վրա:
Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ է անում ՊԳԿ-ն COVID-19-ի կանխարգելման գործում, այցելեք ՊԳԿ պաշտոնական կայքէջ այստեղ։