Հեռվից մի աղաղակեք, եկեք, ապրեք մեզ հետ

Հեռվից մի աղաղակեք, եկեք, ապրեք մեզ հետ

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

««Անին տեսնեմ ու նոր մեռնեմ» երգի սիրահարներ, Դադիվանք զբոսաշրջիկի կարգավիճակով գնալ, նկարվել երազողներ, ախ ու վախ անողներ, Բերձորի ու Աղավնոյի հանձնման մասին մեզ զգուշացնողներ, մեր շրջափակման մեջ ընկնելու վտանգից անհանգստացողներ, մեր վրա հոխորտացողներ ու մեզ սթափվելու կոչեր անողներ, գոնե մի պահ փորձե՞լ եք ձեզ մեր տեղում զգալ, գոնե պատկերացնու՞մ եք, որ հեռվից չեք տեսնում մեզ...նկարներում Ջդրդուզն է, Իսահակի աղբյուրը, Շուշիի պատկերասրահը, Ղազանչեցոցը, Հունոտի կիրճը...մեզ սթափեցնել պետք չի, մենք այլևս չունենք Շուշի, Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառ, Ակնաղբյուր, Խծաբերդ, Թաղավարդ, Փառուխ, Տիգրանակերտ...չունենք հազարավոր լուսավոր տղաների, որոնք նկար են դարձել ու սառը քարերից են ժպտում, չունենք, որովհետև ազգը գերադասեց անհայրենիք, ազգային արժեքներից զուրկ, Արցախն ու հային ատող նիկոլներին...չունենք, որովհետև այն տեսակը, որը պայքարում էր, շարունակում է  ու չի դադարելու պայքարել հանուն Հայրենիքի, հանուն Հայ մնալու «սև» է, «նախկին» է...                            

  Հ.Գ. հեռվից մի աղաղակեք, եկեք, ապրեք մեզ հետ...»: