Փորձում ենք հոգուտ ԼՂ հայերի բանաձև ստեղծել․ Կոլոննան փակագծեր է բացում

Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
«ՄԱԿ-ում, ՀՀ և Ադրբեջանի հետ շփումներում, ամենաբարձր մակարդակներում ՀՀ կողքին ենք և շարունակում ենք լինել, ԱՄՆ հետ հարաբերություններում` այն առաքելության շրջանակներում, որում Եվրոպան որոշեց առաքելություն ուղարկել:
Փորձում ենք ստեղծել պայմաններ, որ հնարավորություն կտա բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի և հնարավորություն կտա մարդկանց, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց հողը, վերադառնալ անվտանգ պայմաններում:
Ես ցանկանում եմ նաև հիշեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը` ԼՂ-ում հայ մշակույթի արժեքների պահպանման հարցում»,- ընդգծել է նա։
Ֆրանսիան Հայաստանի համար եղել և մնում է մշտական և հուսալի բարեկամ, մնում է և մնալու է այդպիսին:
«Մենք ջանում ենք պայման ստեղծել, որ հնարավոր լինի բանաձև ընդունել, շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, այս առումով մեր տեսլականը նույնն է, կարող ենք փորձել դրան միավորել նաև ՄԱԿ ԱԽ այլ անդամների»,-հավելել է Կոլոննան։
Կարծիքներ