«Ժամանակ». «Սասնա ծռերը»՝ արտահերթ ԱԺ ընտրությունների հույսով

«Ժամանակ». «Սասնա ծռերը»՝ արտահերթ ԱԺ ընտրությունների հույսով

«Ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021թ. կեսերին:

Ըստ մեր աղբյուրի՝ կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը այլեւս սպառած կլինի իրեն, այն կլուծարվի եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանի քաղաքական պատկերը էապես կփոխվի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում