«Յութուբի» ինտերֆեյսը կդառնա ավելի կիրառական

«Յութուբի» ինտերֆեյսը կդառնա ավելի կիրառական

«Գուգլ» ընկերությունը կթարմացնի «Յութուբ» համաշխարհային տեսաբլոգային ցանցի ինտերֆեյսը, որով այն կդառնա ավելի կիրառական։ Նոր ինտերֆեյսում հոլովակների նշանները կլինեն ավելի մեծացված, որոնք կօգնեն, որպեսզի ավելի հեշտությամբ հետաքրքիր կոնտենտը գտնվի։ Բացի այդ, կլինեն համառոտ նկարագրություններ, որոնք կարդալով արագ կերպով օգտատերը կկարողանա հասկանալ, թե հոլովակն ինչի մասին է։ Բացի այդ, այժմ արդեն կպատկերվեն նաեւ ալիքների լոգոտիպերը, որոնց օգնությամբ նոր հոլովակների ու տեսանյութերի առկայությունը ավելի հեշտ կլինի նկատելը։