Գերի ունենք

Գերի ունենք

Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայող Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։ Մեր տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։ Մեր տեղեկություններով՝ տղամարդու ձեռքին զենք է եղել։ Մենք փորձեցինք կապ հաստատել Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Մեզ ասացին, որ հիմա ադրբեջանցիները տոնում են Նոր տարին՝ Նովրուզը, եւ նրանք ամեն տարի այս տոնին փորձում են սադրանքներ իրականացնել հայկական բնակչության նկատմամբ։