Ճապոնիայում ձնամաքրման աշխատանքների ժամանակ մահացել է 60 մարդ

Ճապոնիայում ձնամաքրման աշխատանքների ժամանակ մահացել է 60 մարդ

Ճապոնիայի կառավարությունը արտակարգ ֆինանսական օգնություն կհատկացնի երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ չեն բավականացնում ձնամաքրման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Ինչպես հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը, ճապոնական կառավարության ներկայացուցիչ Կաձույոսի Ակաբան հայտարարել է, որ ձնամաքրման աշխատանքների ժամանակ մահացել է վաթսուն մարդ։

Ակաբան նշել է, որ անհրաժեշտ օգնությունը կտրամադրվի, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ ռեսուրսները՝ անվտանգ ձնամաքրում իրականացնելու համար, քանի որ զոհերի թիվը կարելի է համարել ռեկորդային։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջից ձյան առատ տեղումներ են արձանագրվում Հոնսյու կղզու հյուսիսում եւ Հոկայդո կղզում։ Հայտնի է նաեւ, որ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են։