Ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը 

Ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը 

Պակիստանը հայտարարել է, որ տեղի ժամանակով՝ ուղիղ կեսօրից՝ 12:00-ից, ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը։ Այս մասին հայտնում է GeoTV-ն, վկայակոչելով այդ երկրի Օդանավակայանների վարչության տարածած հայտարարությունը։ Պատճառը անվտանգության ապահովումն  է, որպեսզի օդանավերը հանկարծ չդառնան թիրախ հնդկական հարվածների հետեւանքով։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը մի քանի ավիահարվածներ էր հասցրել պակիստանյան ավիաբազաներից։ Պակիստանյան կողմն էլ հայտարարել էր, որ այդ հարվածները չափազանց վտանգավոր են եւ կարող են ապակայունացնող ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի համար։