Արտաքին կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից. Կանադայի ԱԳ նախարար

Արտաքին կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից. Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Տեղեկանում ենք Կանադայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի թվիթերյան հրապարակումից։

Շամպայնը ընդգծել է հրադադարի առաջնայնությունը, կարևորել ստուգման մեխանիզմների ստեղծումը (la création de mécanismes de vérification) հակամարտության գոտում, ինչպես նաեւ նշել, որ արտաքին կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից։  

«Ես խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Եկեք առաջնայնություն համարենք հրադադարը Լեռնային Ղարաբաղում՝ զոհերի տառապանքներին վերջ տալու համար:

Մինսկում ԵԱՀԿ համանախագահների կողմից ստուգման մեխանիզմների ստեղծումն առաջնայնություն է: Արտաքին կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը: