Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

73 տարեկան հասակում մահացել է հանրահայտ ռուս երգիչ ու կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ երգիչը ինսուլտի ախտանշանով հայտնվել է հիվանդանոցում, նրա վիճակը կտրուկ վատացել էր սեպտեմբերին տարած կորոնավիրուսային հիվանդության պատճառով: