Գետից հանվել է ավելի քան յոթանասուն դիակ

Գետից հանվել է ավելի քան յոթանասուն դիակ

Հնդկաստանի Բիհար նահանգի իշխանությունները Գանգես գետից հանել են ավելի քան յոթանասուն դիակ: Հայտնի է, որ դիակները գետը նետվել են հոսանքով ավելի բարձր դիրք ունեցող Ուտտար-Պրադեշ նահանգում, որտեղ գտնվում է հնդուիզմի պաշտամունքի վայր հանդիսացող Վարանասի քաղաքը: Դիահերձումը պարզել է, որ դիակները գետում են եղել արդեն չորս կամ հինգ օր: Նշենք, որ Բիհարի իշխանությունները մշտապես հոգ են տանում, որպեսզի Գանգեսի հոսքը լինի հնարավորինս մաքուր: Ավելի վաղ գետից հանվել էր 100-150 մարդկային մնացորդ: Այդ դեպքի ժամանակ արդեն բժիշկները ենթադրել էին, որ դրանք կորոնավիրուսից մահացածների մնացորդներ են եղել: