Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Արցախ / Տեղեկատվական շտաբ ֆեյսբուքյան էջը հայտնում է՝ 

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել:

Նախագահին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին:

Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:

Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:

Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի»: