Օդապարիկների փառատոնն ավարտվել է ողբերգությամբ

Օդապարիկում բռնկված հրդեհի պատճառով մեկ մարդ է զոհվել, եւս երկուսը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ Մեքսիկայում։ Պատահարը տեղի է ունեցել Սաքատեքաս նահանգի Էնրիկե-Էստրադա համայնքում՝ մայիսի 11-ին, այդ համանքում անցկացված օդապարիկների առաջին փառատոնի ժամանակ։
Հարուցվել է քրեական գործ։ Նահանգի դատախազությունը հայտնել է, որ պարզվել են օդապարիկում հրդեհի բռնկման երկու կասկածյալները։ Վերջիններս կարողացել են դիմել փախուստի եւ թաքնվել իրավապահների տեսադաշտից։ Ոստիկանությունը հայտնաբերել է այն ավտոմեքենան, որը ենթադրաբար օգտագործվել է օդապարիկի հրդեհման մեջ կասկածվողների կողմից։ Սոցկայքերում հրապարակված կարդերում երեւում է, թե ինչպես օդապարիկը թռիչքի ժամանակ բռնկվել է եւ սկսել է այրվել։
Կարծիքներ