Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից  հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնել են նախարարությունից։