Պատերազմից հետո Ծառուկյանի նկատմամբ գործողություններ տեղի չեն ունենում

Պատերազմից հետո Ծառուկյանի նկատմամբ գործողություններ տեղի չեն ունենում

«Գործը քննության փուլում է։ Պարոն Ծառուկյանի նկատմամբ պատերազմից հետո, ըստ էության, որեւէ քննչական գործողություններ չեն կատարվել»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Նրա խոսքով`Գ.Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունների չկատարումը փաստում են իրենց պնդումները, որ մեղադրանքն անհիմն է։

Պաշտպանը դժվարացավ պատասխանել, թե այս գործով անցնող մյուս մեղադրյալների մասով ինչ գործընթացներ են տեղի ունենում։

Հիշեցնենք` Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։