ՀՀ-ում յուրաքանչյուրի համար բյուջեից միջոցներ են ծախսվում

ՀՀ-ում յուրաքանչյուրի համար բյուջեից միջոցներ են ծախսվում

«Պետություն, պետականություն, անկախություն և ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ :

Նա ընդգծեց, որ պետական բյուջեն նաև յուրաքանչյուրիս ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է։ «Հայաստանում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում, բացարձակապես չկա», -նշեց նա։  

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ուստի բոլորն այս ընկալումը պետք է ավելի խորացնեն: