Քաղաքապետով արհամարհեցին 17 հազար երեւանցու

Քաղաքապետով արհամարհեցին 17 հազար երեւանցու

Երեւանի քաղաքապետարանում երեկ՝ մարտի 18-ին ավագանու հերթական նիստն էր։ Օրակարգում տեղ գտած զեկուցող 5 հարցերից 4-ը քննարկվեցին, ընդունվեցին, որոնք վերաբերում էին Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելուն եւ այլն։ 5-րդ հարցը՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության նախագծին էր վերաբերում։ Դրանով առաջարկվում էր ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ դարձնել ` հիմնված 17 հազար երեւանցիների ստորագրության վրա։

«Մայր Հայաստանի» նախագծի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու էր 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում էր քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստերին վեճ ու կռվի, ոչ եթերային հայտարարությունների պակաս չեղավ։ Նկատողության արժանացավ Զարուհի Փոստանջյանը՝ նիստի ընթացքում դահլիճը տեսանկարահանելու համար, ապա Տիգրան Ավինյանի սպառնալիքից հետո, թե` կհեռացնի նիստից, Փոստանջյանը հայտարարեց՝ Ալիևի հրահանգն է կատարում  իշխանությունը եւ հեռացավ։

Հայտարարվեց ընդիմիջում։ Այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները փախուստի դիմեցին դահլիճից՝ տապալելով 17 հազար քաղաքացու ստորագրությամբ բերված նախագծի քննարկումը։  Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, վերադառնալով ընդմիջումից, հայտարարեց՝ քվորում չկա․ «Ընդմիջումն ավարտվեց, եւ քանի որ էլի քվորում չկա, ավագանու նիստն այս պահից համարվում է չկայացած»: 

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, թեպետ ավագանու անդամ չէ, սակայն որպես քաղաքացի ներկայացրեց նախագիծը` կիսադատարկ նիստերի դահլիճի ամբիոնից։ Փաստորեն, իշխանությունը՝ քաղաքապետով, արհամարհեց 17 հազար երեւանցու պահանջը։ 

ՀԳ Հավանաբար իր այսօրվա պահվածքը մեղմելու համար ավագանին այսօր մի խմբի համար արտոնություն սահմանեց. «զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար», որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ից: