Երրորդ կարգի շենքը ուշ թե շուտ դառնալու է չորրորդ կարգ․ «Լույսի» առաջարկը (տեսանյութ)

Երրորդ կարգի շենքը ուշ թե շուտ դառնալու է չորրորդ կարգ․ «Լույսի» առաջարկը (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի առաջին հարցով քննարկվում էր Երեւանի համայնքի սեփականություն համարվող բնակարաներն անհատույց օտարելու մասին հարցը։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամները նշեցին, որ Արցախի 8 հասցեում գտնվող բնակարան է ցանկանում ստանալ բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը։ 

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ 

«Հայտնում եմ մեր ողջույնի խոսքը թե՛ այս նախագծի շուրջն աշխատած պաշտոնյաներին, թե՛ բնակիչներին, ում հետ շփումը բարդություններով լի էր։ Հուսով եմ՝ գործընթացը կշարունակվի», -նշեց Խաժակյանն, ապա ներկայացրեց իրենց առաջարկը։

«Մենք քննարկում ենք ցածր հարկայնությամբ շենքերը փոխարինել բարձր հարկայնությամբ, որը հնարավորություն կընձեռնի կառուցապատողին եղած շենքի բնակիչներին վերաբնակացնել եւ կատարել բիզնես գործառույթը։ Դա քաղաքապետի առաջարկությունն էր, որը հիմքեր ունի, սակայն կարծում եմ՝ կա մի խնդիր, որը ակնառու է դարձնում, երբ քննարկումը գնում է  Արցախի փողոցի հետ կապված։ Մեր առաջարակը կայանում է հետեւյալում․ մենք անցնենք առաջ, չսպասենք, որ շենքը դառնա չորրորդ կարգի վթարային, այլ հաշվառենք երրորդ կարգի շենքերը, քաղաքապետարանի հաշիվներից հատկացնենք միջոցներ նոր շենքերի կառուցման համար, իրականացնենք վերաբնակեցում, ապա նոր լրացուցիչ բնակֆոնդ ներառենք կառուցապատողներին։ Երրորդ կարգի շենքը ուշ թե շուտ դառնալու է չորրորդ կարգի։ Մեր առաջարկը որոշակի միքսն է մեր նախընտական ծրագրի եւ ձեր առաջարկության»։