«Պարոն քաղաքապետ. գիտեք՝ արվեստի գործիչներն ինչպես կարող են արտահայտվել միմյանց նկատմամբ»

«Պարոն քաղաքապետ. գիտեք՝ արվեստի գործիչներն ինչպես կարող են արտահայտվել միմյանց նկատմամբ»

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ներկայացրել էր նախագիծ, ըստ որի՝ առաջարկում էր Աջափնյակում գտնվող փոքրիկ փողոցն անվանակոչել նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով։

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ նույն խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ նշելով. «Մեր գործընկերներից որեւէ մեկը, այն ժողովրդի մասին եմ խոսում, որից դուք անընդհատ ներկայանում եք, որ մենք ժողովրդի ընտրյալներ ենք։ Հարգելի ժողովրդի ընտրյալներ, իսկ ձեզնից որեւէ մեկը մեկ անգամ գոնե այցելե՞ց այդ տարածք՝ խոսելու այն բնակիչների հետ, որոնք ցանկանում են իրենց փողոցը տեսնել Հենրիկ Ոսկանյանի անունով»։

Այնուհետեւ նա դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին. «Ինքս լինելով մշակույթի ներկայացուցիչ, կարող եմ մի սուբյեկտիվ կարծիք էլ ասել, պարոն քաղաքապետ, դուք էլ այդ ոլորտի վառ ներկայացուցիչ եք, դուք շատ լավ գիտեք՝ արվեստի գործիչները ինչպես կարող են արտահայտվել միմյանց նկատմամբ, այն էլ, երբ հարցը կարող է վերաբերել փողոց անվանակոչելուն»։

Մարությանն ասաց՝ այդ նույն հարցը կարող են Արթուր Մեսչյանին տալ, ապա նշեց՝ այդ մրցակցությունը կա։