Ցավոք մեզնից շատերը հաճախ պատրաստ չեն. Լենա Նազարյան

Ցավոք մեզնից շատերը հաճախ պատրաստ չեն. Լենա Նազարյան

Սոցապ նախարարությունը քննարկում է կազմակերպել՝ նվիրված կանանց խնդիրներին: Նախարարության աշխատակիցները շրջել են 10 մարզերով, ծանոթացել կանանց խնդիրներին: Հանդիպմանը ներկա են սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ՀԿ ղեկավարներ: Հրավիրված է եղել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նա ներկա չէ:

«Ազգային ժողովի և կառավարության անելիքը մեծ հաշվով հենց Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանք հետագայում լուծելու նպատակով քաղաքականություն մշակելը: Ցավոք մեզնից ոմանք հաճախ պատրաստ չեն այսպիսի պարզ, բայց միևնույն ժամանակ բարդ ճանապարհին, հատկապես երբ դրանք լռեցված են, կամ նույնիսկ, երբ դրանք բարձրաձայնվում են: Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության դեպքերի հանրային քննարկման ժամանակ, նույնիսկ երբ կանայք ուշացումով   անանունության պայմանով որոշում են խոսել իրենց հետ կատարված բռնությունների մասին»,- իր բացման խոսքում ասաց Լենա Նազարյանը: