Փաշինյանը իր սխալը համարում է «հայրենակիցների պատասխանատվության գործոնին» չափից շատ հավատալը

Փաշինյանը իր սխալը համարում է «հայրենակիցների պատասխանատվության գործոնին» չափից շատ հավատալը

Վարաչպետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր ուղիղ միացման ժամանակ խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց սխալի մասին։ Փաշինյանը եկել է այն եզրակացությանը, որ իրենց սխալը այն է, որ «սիրելի հայրենակիցների պատասխանատվության գործոնի» վերաբերյալ չափից մեծ հավատ է տածել․
« Մեր հաշվարկը հետևյալն է, որ երբ որ որևէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո այդ կանխարգելիչ գործողությունները ձեռնարկում է ո՛չ կառավարության համար, ո՛չ վարչապետի համար, ո՛չ պետական կառավարման համակարգի համար, այլ առաջին հերթին ինքն իր համար, և հետևաբար այս ողջ ընթացքում մեր ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի կզորությունները, որից հետո գնանք բացման և մարդկանց կարողանանք ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց։ Մեր կանխավարկածը եղել է այն, որ քաղաքացին այդ կանոնները պահպանելիս դա անում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետ, ոչ թե պետական մարմնի, այլ առաջին հերթին ինքն իր, իր հարազատների և իր ընկերների համար։ Հիմա ես ասացի, որ կա կարծիք, որ մենք չափից մեծ վստահություն ենք տածել այդ գործոնի նկատմամաբ, բայց հիմա հարցը հետևյալն է՝ մենք պիտի՞ շարունակենք այդ գործոնի վրա վստահություն տածել, թե չէ։ Ես հիմա էլ կարծում եմ, որ այնուամենայնիվ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ 1 գործոնը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը՝ պայմանով, որ կառավարությունը, հստակ, տեսանելի պայման է առաջարկում, որը քաղաքացուն կերաշխավորի կորոնավիրուսով վարակվելուց»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ «իրավիճակի լրջությունը» մարդկանց ներկայացնելու ներկայացնելուն զուգընթաց վարչապետն ասել էր, թե «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է», իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտարարել էր, որ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, նա իր երեխաներին կուղարկի դպրոց, և գրիպը ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»։