Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրորդ երկրաշարժից հետո Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս մասին հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը։ Նա կոչ է արել նահանգի բնակիչներին նախապատրաստվել ստորգետնյա նոր ցնցումների, այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ նահանգի հարավային շրջանները տուժել են երկրաշարժից։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ամերիկայի հայաշատ այս նահանգում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 7,1 եւ 6,6 մագնիտուդ հզորությամբ։