Չինացի մարզուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել

Չինացի մարզուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել

Չինացի մարզուհի Լյու Հուն համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել 50 կմ ճանապարհի սպորտային քայլքի մարզաձեւում։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, նա այդ տարածությունն անցել է 3 ժամ 59 րոպե եւ 15 վայրկյանում։ Նա դարձել է առաջին մարզուհին, ով 50 կմ ճանապարհը անցել է 4 ժամից քիչ ժամանակահատվածում։ Նախորդ ռեկորդը, որի հեղինակը Լյան Ժույն էր, նույն ճանապարհն անցել է 4 ժամ, 4 րոպե 36 վայրկյանում։ Նշենք, որ Լյու Հուն հանդիսանում է 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն 20 կմ տարածությունը սպորտային քայլքով անցնելու մարզաձեւում։ Նա իր ակտիվում ունի ոսկե, արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, նաեւ հեղինակել է ռեկորդ՝ 20 կմ ճանապարհը 1 ժամ, 24 րոպե 38 վայրկյան անցնելով։