Դատապարտյալ կանայք ծեծել են բանտապահներին

Դատապարտյալ կանայք ծեծել են բանտապահներին

Ռուսաստանում Կամչատկայի երկրամասում գտնվող թիվ 7 կանանց քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ կանայք հարձակվել են բանտապահների վրա եւ ծեծել նրանց։ Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Մեղադրանք է ներկայացվել մի քանի բանտարկյալ կանանց նկատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունը խաթարող գործողություններ կատարելու համար։ Հայտնի է, որ ծեծի ընթացքում բանկարկյալ կանայք օգտագործել են փայտե մահակներ։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Եթե մեղադրանք առաջադրված կանանց մեղքն ապացուցվի, նրանց սպառնում է եւս հինգ տարվա բանտարկություն։