Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա հետաձգվել է

Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա հետաձգվել է

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլյութ Չավուշօղլուի բանակցությունները հետաձգվել են, պայմանավորված Թուրքիայի ԱԳ նախարարի օրակարգում ի հայտ եկած ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ Անկարան նույնպես հայտարարվել է, որ Լավրովի ու Չավուշօղլուն հանդիպումը Անթալիայում մարտի 18-ին, հետաձգվել է։ Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունենալու դեռ մարտի 13-ին եւ հետաձգվել էր 18-ին՝ Լավրովի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։