Լա՛յվ՝ Դավոսյան հանդիպման մասին․․․

Լա՛յվ՝ Դավոսյան հանդիպման մասին․․․

Այս պահին, եթե ցանկացած հայի հարցնես՝ կուզեիր հանրայինում « Հայաստանի կորսված գարու՞նը» նայեիր, թե իմանայիր Դավոսում  Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մանրամասները, կասեր՝ դե իհարկե, Դավոսյան հանդիպումը։ Բայց չգիտես ինչու ողջ Հայաստանի ուշադրությունը հենց այսօր կենտրոնացրել են «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի վրա։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ մի գրառում է արել՝ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մենք իրավու՞նք ունենք դրանից ավելին իմանալու, թե՞ մեզ վերապահված է իմանալ միայն թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի նստելավայրն ու ապրելավայրը։

Լա՛յվ՝ Դավոսյան հանդիպման մասին։ Հայի համար ամենակարևորն այսօր Արցախի ճակատագրի  հարցն է։ Լա՛յվ։  Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահվի։ Վերջը մի օր պիտի ասվի՞․․․ Արցախյան հարցում ամեն ինչ շատ բաց է լինելու, բոլոր մանրուքները քննարկվելու են հանրության հետ․- ու՞ր է այս խոսքերի հեղինակը։