Կատաղած փորսուղը կծել է խանութի աշխատակցին

Կատաղած փորսուղը կծել է խանութի աշխատակցին

Ռուսաստանի Ուֆա քաղաքում կատաղած փորսուղը հարձակվել է խանութի աշխատակցի վրա եւ կծել նրան։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Ըստ տեղի իշխանությունների փոխանցման, փորսուղը կարողացել է թափանցել խանութ ու սկսել «ավերածություններ» գործել, իսկ երբ նրան փորձել են բռնել աշխատակիցները, հարձակվել է նրանցից մեկի վրա եւ կծել։ Մասնագետները արձանագրել են, որ կենդանու մոտ եղել է կատաղություն եւ նրան քնեցրել են։ Փորսուղի հարձակումից տուժել է ընդհանուր թվով երեք անձ, որոնց հատուկ բուժում է նշանակվել։