Մահացել է սերիալային հայտնի դերասանը

Մահացել է սերիալային հայտնի դերասանը

Կյանքի 83-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջիմ Մաքմուլենը։ Այս մասին Hollywood Reporter-ին փոխանցել է նրա այրին՝ Հելեն Մաքմուլենը։

Մահվան պատճառը եղել է ամիոտրոֆիկ սկլերոզը։ Մաքմուլենը հանդես է եկել հիմնականում սերիալներում, խաղացել «Սանտա Բարբարայում», «Մալիբուի փրկարարներում», «Ա թիմում», «Դալլասում», ինչպես նաեւ մի շարք ֆիլմերում։