Ի վերջո կտուգանվե՞ն այսօրվանից վարորդները, թե՞ ոչ․ պարզաբանում է փոխնախարարը
«Կա ստանդարտ։ Առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանված չափից ավելին։ Թե ապակիները գործարանային են մգեցված, թե քաղաքացիները իրենց միջամտությամբ են այդպիսին դարձրել, դա էական նշանակություն ունենալ չի կարող։ Եթե ապակին լուսաթափանացելիության բավարարար մակարդակ չունի, ապա քաղաքացին պիտի վերացնի դա, հակառակ պարագայում վարչական պատասխանատվության է ենթարկվելու»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Երեկ նվազ վարչարարության հետ կապված հաղորդագրություն տարածվեց։ Ես ուզում եմ հստակեցնել, որ ոչ թե այդ հաղորդագրությունը տարածել է ՆԳՆ նախարարությունը, այլ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պարզապես առաջարկել է նվազ վարչարարություն կիրառել հնարավորության դեպքում։ Մենք ամեն դեպքում հստակցենում ենք ու հորդորում ենք, որ մեր քաղաքացիները վերացնեն խախտումները, որովհետև դրանք ճանապարահին երթևեկության անվտանգության տեսանկյունից իրականում կարևոր հանգամանքն են»,- հավելեց նա։
«Չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է ՀՀ կառավարությունը։ ՀՀ-ն ստորագրելով այդ ակտը, պարտավորություն է վերցրել ՀՀ տարածքում դա ապահովելու։ Հետևապես ասել, թե մենք կարող ենք ծայրահեղ այլ բան նախատեսել, քան ԵԱՏՄ ընդհանուր ստանդարտն է, միանշանակ պնդում լինել չի կարող։ Թեմայի վերաբերյալ այս պահի դրությամբ նոր նախաձեռնություն չունենք»,- հավելեց նա։
Կարծիքներ