ԵԽԽՎ Ադրբեջանի ներկայացուցիչը կողմ է քվեարկել Նավալնու մասին ընդունված բանաձեւին

ԵԽԽՎ Ադրբեջանի ներկայացուցիչը կողմ է քվեարկել Նավալնու մասին ընդունված բանաձեւին

ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամներից «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը ներկայացնող Էրքին Գադրիլին կողմ է քվեարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օգտին ԵԽԽՎ Իրավական կոմիտեի կողմից ընդունված բանաձեւին։ Բանաձեւը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել Նավալնուն ցանկացած պարագայի առկայության դեպքում, նախքան ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական նիստը, որը լինելու է մարդու իրավունքների հետ կապված օրակարգով, ընթացիկ տարվա հունիսի 7-9-ը։