Օմսկի հիվանդանոց տեղափոխված Նավալնու մոտ թունավորման ախտանշաններ չեն եղել․ Ալեքսանդր Սաբաեւ

Օմսկի հիվանդանոց տեղափոխված Նավալնու մոտ թունավորման ախտանշաններ չեն եղել․ Ալեքսանդր Սաբաեւ

Օմսկի հիվանդանոց տեղափոխման ժամանակ, ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնու մոտ չի եղել խոլինեստերազային ինգիբիտորի թունավորմանը հատուկ կլինկական պատկեր։ Այս մասին հայտարարել է Օմսկի մարզի եւ Սիբիրի դաշնային շրջանի գլխավոր տոքսիկոլոգ Ալեքսանդր Սաբաեւը։ Արձագանքլեով Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի տարածած հայտարարությանը, ըստ որի, չի բացառվում, որ Նավալնուն թունավորել են թունավորմանը խոլինեստերազային ինգիբիտորով, Սաբաեւը ասել է, որ Նավալնուն հետազոտել են նարկոտիկ, սինթետիկ նյութերի, հոգեմետ նյութերի առկայության եւ դեղամիջոցների հայտնաբերման ուղղություններով, ներառյալ նաեւ խոլիչնեստերազի ինգիբիտոր նյութի առկայության ուղղությամբ եւ արդյունքը եղել է բացասական։ Միաժամանակ նաեւ նա հայտարարել է, որ Օմսկի բժիշկները պատրաստ են տրամադրելու իրենց մոտ եղած Նավալնու կենսանյութերի նմուշները համակողմանի հետազոտություն անցկացնելու համար։ Ռուսաստանցի հեղինակավոր մասնագետ Բորիս Տեպլիխը հայտարարել է, որ գերմանացի մասնագետները խոսում են կլինիկական տվյալների մասին բայց չեն խոսում կոնկրետ նյութի մասին, որը այս պահին չի հայտնաբերված։