Զբաղվելու եմ Ջոնի Բրջոնիի հարցով

Զբաղվելու եմ Ջոնի Բրջոնիի հարցով

Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենանք էլի հարյուր հազարավոր հուսալքված քաղաքացիներ, չարությամբ մի ընդունեք մեր ասածը, հարգելի իշխանություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ այդ ֆեյք-ֆաբրիկային քսի մի տվեք մեր վրա: Այդ ռեսուրսները, որ ծախսում ենք ինչ-որ Ջանի Բրջոնիներին սարքելու պլատական «շուտեր», դուք դրանով ոտնահարում եք նրա իրավունքը, ես զբաղվելու եմ այդ տղայի հարցով: Նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ է եւ դուք նրան սարքում եք պալատական «շուտ»: Եթե դուք եք դա անում: Իսկ եթե որեւէ այլ մարդ է անում, ուրեմն այդ այլ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության: Մի արեք դա, կարանտինի ուղարկեք ձեր ֆեյք ինդուստրիան եւ եկեք բոլորս զբաղվենք մեր գործով»,-ասել է պատգամավորը։
 

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը տակնուվրա արած Բրջոնիի լայվերին հետևում են հազարավոր օգտատերեր, այդ թվում՝ պարետ Ավինյանը։