Թուրքական ազգային արժույթը սկսել է «տատանվել» դոլարի հանդեպ

Թուրքական ազգային արժույթը սկսել է «տատանվել» դոլարի հանդեպ

Այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները քայլեր ձեռնարկի ընդդեմ Անկարայի, կապված այն իրողության հետ, որ թուրքական կողմը գնել է ռուսական սպառազինություններ, դա անհետեւանք չի մնա եւ իրենք էլ պատասխան քայլեր կձեռնարկեն, թուրքական ազգային արժույթ լիրան սկսել է «տատանվել»։ Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի կողմից այս հայտարարությունից հետո դոլարի հանդեպ լիրան արձանագրեց վերջին երկու շաբաթվա ամենացածր փոխարժեքը՝ 1 դոլարի դիմաց 5,9075 լիրա։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնն արդեն բազմիցս նախազգուշացրել է, որ եթե Անկարան գնի ռուսական սպառազինություններ, ապա կսահմանվեն սանկցիաներ ընդդեմ Թուրքիայի եւ նաեւ վերջինս կհանվի F-35-երի համատեղ արտադրման ծրագրից, ինչին ի պատասխան Չավուշօղլուն հայտարարել էր, որ գործարքը հնարավոր չէ չեղյալ հայտարարել։