Նկարիչների միության համագումարը մեկնարկել է աղմուկ աղաղակով (տեսանյութ)

Մելնարկել է նկարիչների միության 19-րդ համագումարը. Կես ժամ է արդեն դահլիճից նկարիչների մի մասը թույլ չի տալիս Աղամյանին կարդալ իր զեկույցը` նշելով, որ նախ համագումարը վարող նախագահ պետք է ընտրվի, ապա նոր կարդա իր զեկույցը: Ի վերջո Աղամյանը որոշեց կարդալ իր զեկույցը` համերաշխության կոչ անելով։ 

Նա նշեց, որ մամուլում իր գործընկերներից շատերը իրեն են վերագրում այն թալանը, որ մինչև իրեն էր եղել, ավելացնելով, որ չի կարող նկարիչը նկարիչին դատի տալ ու պահանջել 12 տարվա ազատազրկում: Աղամյանը նաեւ բանսարկու անվանեց նրանց, ովքեր մամուլում իրեն ու միությունը քննադատել են:

Զեկույցը ընդհատվում է նկարիչների ռեպլիկներով ու դժգոհություններով։