Արգենտինացի գիտնականները Անտարկտիդայում բանջարեղեն կաճեցնեն

Արգենտինացի գիտնականները Անտարկտիդայում բանջարեղեն կաճեցնեն

Արգենտինայի Պատագոնիայի ազգային համալսարանի ագրոտեխնոլովիական կենտրոնի մասնագետները մտադիր են Մարամբիոյի անտարկտիկական կայանում աճեցնել մի քանի տեսակի բանջարեղեն ու խոտաբույսեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ներկայումս ընթանում են այս յուրահատուկ էքսպերիմենտի նախապատրաստական աշխատանքները, պատրաստվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Աճեցվելու է ռուկոլլա, մաղադանոս, սալաթ եւ այլ բանջարեղեններ ու խոտաբույսեր, որոնց մեջ լինելու են նաեւ հոտավետ բույսեր։ Ստացված բերքը տրամադրվելու է գիտնականներին, սակայն կարեւոր է հասկանալ, թե ինչ արդյունք կունենա գիտափորձը։